Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է հակառեֆլյուքսային պատնեշի անբավարարությունը:
Ռիսկի գործոններն են.
- Նորմայից բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպակալումը,
- Հղիությունը,
- Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը,
- Ծանրաբեռնված ընտանեկան անամնեզը,
- Կերակրափողի սեղմանի վրա բացասաբար ազդող դեղամիջոցների ընդունումը ,
- Գազագոյացման բերող մթերքների չարաշահումը,
- Փորկապությունները:
Կլինիկական դրսևորումները.
- Կերակրափողային՝ այրոց (հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում), հետհոսք (թթու, դառնահամ, սննդային գղտոց), հետկրծոսկրային շրջանի ցավ:
- Արտակերակրափողային՝ ռեֆլյուքս բնույթի հազ, ռեֆլյուքս ծագման բրոնխիալ ասթմա, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտներ, ստոմատիտ, ատամի էմալի էրոզիա, միջին ականջի կրկնվող բորբոքում:
Ախտորոշումը
Ախտորոշման նպատակով իրականացվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, ցուցումների դեպքում կատարվում է նաև կերակրափողի լորձաթաղանթի բիոպսիա:
Ինչպես նաև հնարավոր է հետևյալ ախտորոշիչ հետազոտությունների նշանակում.
- Կերակրափողի, ստամոքսի ռենտգենաբանական հետազոտում (ստոծանու կերակրափողային ճողվածքի հայտնաբերման նպատակով),
- Կերակրափողի շուրջօրյա рН-ի չափում և մանոմետրիա:
Բուժումը
Չբարդացված դեպքերում իրականացվում է ամբուլատոր:
Ցուցված է հետևել սննդակարգին.
- Հրաժարվել այրոց և արտահայտված գազագոյացում առաջացնող սննդի ընդունումից,
- Չափաբաժնի ծավալի նվազեցում (կոտորակային սնուցում),
- Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց առնվազն 2 ժամ առաջ:
Ցանկալի է քաշի նվազեցում (մարմնի ավելցուկային քաշի (ՄԶԻ 25 կգ/մ 2 -ից ավելի) և ճարպակալման դեպքում ): Անհրաժեշտ է վերացնել ներորովայնային ճնշման բարձրացմանը նպաստող գործոններն ու վիճակները. որովայնային ճարպակալում, քրոնիկական փորկապություն, մետեորիզմ:
Հիվանդին օգնում է մահճակալի գլուխը բարձրացված դիրքով քունը:
Նշանակվում է հակասեկրետորային բուժում՝ անհատական բուժման տևողությամբ և արդյունավետ դեղաչափի ընտրությամբ, ինչպես նաև ախտանիշային բուժում:
Հսկողությունը
Գաստրոէնտերոլոգի խորհրդատվությունը ցուցված է ձևաբանորեն հաստատված Բարրետի կերակրափողի դեպքում, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կրկնվող ընթացքի դեպքում, դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում:

Կարդացեք նաև

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...


Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...


Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...


Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...


Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...


Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...


Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...


Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...


Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...


Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...


Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...


Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...


Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...


Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...


Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն